Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Էրդողանը ապրիլի 24-ից առաջ դիմել է հայ ժողովրդին

Էրդողանը ապրիլի 24-ից առաջ դիմել է հայ ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել ապրիլի 24-ի հետ կապված պաշտոնական հայտարարությամբ, որում ցավակցություն է հայտնվում հայերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի կառավարության ինտերնետային կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է, որ թուրքաբնակ եւ աշխարհասփյուռ հայերի համար հատուկ իմաստ կրող ապրիլի 24-ն առիթ է «այդ խնդրի հետ կապված մտքերն ազատորեն կիսելու» համար:

Դրա հետ միասին Էրդողանը շեշտում է, թե նախորդ դարասկզբին` Օսմանյան կայսրության վերջին տարիները «անհերքելի դժվար ժամանակաշրջան էր կայսրության միլիոնավոր բոլոր քաղաքացիների` լինի թուրք, քուրդ, արաբ, հայ կամ այլ ազգության»: Նրա կարծիքով` հասկանալու համար այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած բոլոր ցավերը, պետք չէ այն դիտել «կրոնական եւ ցեղային արմատի պրիզմայով», քանի որ, ինչպես, ըստ նրա` ժողովուրդն է ասում` «կրակն ընկած տեղն է վառում»:

Էրդողանը մարդկության պարտքն է համարում «ինչպես Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիների, այնպես էլ հայերի` այն շրջանում ունեցած ցավերն այսօր էլ հիշելը, հասկանալն ու կիսելը», որը, նրա խոսքով` «բազմակարծության, ժողովրդավարական մշակույթի եւ արդիության պահանջն է»:

Շեշտադրելով «անցյալը հարգելու, ապագան միասին կառուցելու» վրա, Էրդողանն «անընդունելի» է համարում «1915 թ-ի իրադարձությունները Թուրքիայի դեմ որպես պատրվակ օգտագործելն ու քաղաքական բախման թեմա դարձնելը»:

«Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները բոլորիս ընդհանուր ցավն է: Այդ ցավալի պատմությանը արդարացի հիշողության հեռանկարով նայելը մարդկային եւ գիտական պատասխանատվություն է», -նշում է նա:  

Էրդողանը կրկին նշում է իր կողմից նախկինում առաջ քաշված` չարչրկված առաջարկն այն մասին, թե անհրաժեշտ է պատմաբաններից կազմված միասնական հանձնաժողով ստեղծել` 1915 թ. իրադարձությունները «լուսաբանելու եւ պատմությունը ճիշտ հասկանալու» համար: Նրա խոսքով` դրա համար Թուրքիան բացել է իր բոլոր արխիվները` «հետազոտողների օգտագործման համար»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am