Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԿԺԴՀ-ն ցավակցություն Է հայտնել Հարավային Կորեային «Սեւոլ» լաստանավի խորտակման կապակցությամբ

ԿԺԴՀ-ն ցավակցություն Է հայտնել Հարավային Կորեային «Սեւոլ» լաստանավի խորտակման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ն ապրիլի 23-ին ցավակցություն է հայտնել Կորեայի Հանրապետությանը (ԿՀ)  «Սեւոլ» ուղեւորատար լաստանավի խորտակման կապակցությամբ, որը հանգեցրել է մեծաթիվ մարդկային զոհերի, ներառյալ դպրոցականներ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությանը, ցավակցությունը հարավկորեական կողմին Է փոխանցվել ԿԺԴՀ-ի Կարմիր խաչի կազմակերպության կապուղիներով:

«Սեւոլ» մարդատար նավը, որի վրա եղել է 476 մարդ, խորտակվել է ապրիլի 16-ին: Որոնողա-փրկարարական գործողություններին մասնակցում են Հարավային Կորեայի առափնյա պահպանության եւ նավատորմի 212 նավեր, գործի են դրված 550 փրկարարներ

Ապրիլի 23-ին Հարավային Կորեայի առափնյա պահպանության տեղական շտաբի ներկայացուցիչները հայտնել են, որ «Սեւոլ» լաստանավի խորտակման զոհերի թիվն անցած գիշերվա ընթացքում հասել է 150-ի: Ստորջրյա աշխատանքների ընթացքում փրկարարները երկրորդ օրն անընդմեջ օգտագործում են հեռակառավարվող ռոբոտներ: Հիմնական ջանքերն այժմ կենտրոնացված են երրորդ եւ չորրորդ տախտակամածների նավախցերի, ինչպես նաեւ երրորդ տախտակամածում գտնվող սրճարանի վրա:

Հանրապետության կառավարությունն այսօր հայտնել է, որ լաստանավի խորտակման հետեւանքով զոհվածների ընտանիքները փոխհատուցում կստանան 260 մլն վոնի (250 հազար դոլարի) չափով, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am