Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում կատարվել է 1,75 միլիոն դոլարի առքուվաճառք

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում կատարվել է 1,75 միլիոն դոլարի առքուվաճառք

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ապրիլի 23-ին կայացել է 1 միլիոն 750 հազար դոլարի առքուվաճառք՝ 413 դրամ մեկ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փակման գինը կազմել է 413 դրամ, գործարքների քանակը՝ 15:

Միևնույն ժամանակ, բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 27 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 39 մլրդ 750 մլն դրամ: Փակման տոկոսադրույքը կազմել է 7.4 տոկոս, առավելագույնը` 7.5 տոկոս, նվազագույնը` 7.5 տոկոս: Միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 7.4406 տոկոս։

Մարտի 24-ին բորսայում դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 413.62, 25-ին՝ 412.07, 26-ին՝ 412, 28-ին և ապրիլի 1-ին՝ 414, ապրիլի 2-ին՝ 415.08, ապրիլի 3-ին և 4-ին՝ 415.5, 8-ին՝ 415, 9-ին՝ 415.52, 10-ին՝ 415.7, 11-ին՝ 415.67, 14-ին՝ 415.25, 15-ին՝ 414.3 դրամ: Մարտի 27-ին, 31-ին, ապրիլի 7-ին և 17-ին բորսայում արտարժույթի առքուվաճառք չի կատարվել: Ապրիլի 16-ին միջին փոխարժեքը կազմել է 414, իսկ 18-ին` 414.5 դրամ։ Ապրիլի 22-ին բորսայում առքուվաճառք չի կատարվել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am