Սերգո Կարապետյանն ու Ստեֆան լը Ֆոլը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության հարցեր
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը հանդիպել է Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Ստեֆան լը Ֆոլի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում հայ և ֆրանսիացի պաշտոնյաները քննարկել են գյուղատնտեսության և ագրոարդյունաբերության ոլորտում երկու երկրների համագործակցության հարցեր, ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ:
Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը հույս Է հայտնել, որ ֆրանսիացի գործընկերոջ հետ հաջորդ հանդիպումը, արդեն Երևանում, իրեն երկար սպասեցնել չի տա:
Այցելության ծրագրով պարոն Կարապետյանը վաղը կմեկնի Ֆրանսիայի արդյունաբերական կենտրոն հանդիսացող Լիոն քաղաք, որտեղ ևս նախատասվում են մի շարք հանդիպումներ գյուղատնտեսական կազմակերպությունների և ագրոարդյունաբերողների հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում