Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տաճատ Վարդապետյանի համոզմամբ, Հովիկ Աբրահամյանը կառավարությունում լուրջ ձեռքբերումներ կունենա

Տաճատ Վարդապետյանի համոզմամբ, Հովիկ Աբրահամյանը կառավարությունում լուրջ 
ձեռքբերումներ կունենա

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում լուրջ ձեռքբերումներ կունենա: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Վիրահայերի միասնություն» ՀԿ համանախագահ Տաճատ Վարդապետյանը: Վարժապետյանը կարծում է, որ Աբրահամյանի նշանակումը քաղաքական թարմություն կբերի:

« Վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակումը քաղաքական թարմություն է բերել մեր երկրին, և մենք արդեն ականատես ենք լինում առաջին դրսևորումներին: Ճանաչելով և գնահատելով նրան`որպես կազմակերպչական ունակություններով օժտված քաղաքական գործչի և այդ ոլորտում լուրջ ձեռքբերումներ ունեցած անհատի, կարծում եմ, որ նրա պաշտոնավարումը վարչապետի պաշտոնում ուղեկցվելու է բարձր արդյունավետությամբ: Չափազանց բարդ բեռ է վերցրել իր վրա նորանշանակ վարչապետը, բայց կարծում եմ, որ ինչպես և ԱԺ-ում, կառավարությունում նույնպես նա լուրջ ձեռքբերումներ կունենա»,_«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Տաճատ Վարդապետյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 13-ին ստորագրել էր Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին հրամանագիրՀայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստերում ապրիլի 13-ին հաստատվել էր Հովիկ Աբրահամյանի  թեկնածությունը վարչապետի պաշտոնում: ՀՀԿ ԳՄ և Խորհրդի նիստերի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների արդյունքում վարչապետի պաշտոնում առաջադրել Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը, ինչը հաստատվել է նիստերի ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am