Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ապրիլի 24-ին Ուկրաինայի հայկական եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն

Ապրիլի 24-ին Ուկրաինայի հայկական եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան 
արարողություն

ԵՐԵՎԱՆ 23 ԱՊՐԻԼԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայ համայնքը երկրի տարբեր հատվածներում հիշատակի միջոցառումներով կնշի Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով AnalitikaUA.net-ը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Գրիգորիս Բունիաթյանն ասել է, որ ապրիլի 24-ին Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ Ցեղասպանության զոհերի:

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանն էլ նշել է, որ հատուկ ուշադրություն են դարձնելու Ուկրաինայում Հայոց ցեղասպանության խնդրին, քանի որ այդ ուղղությամբ դեռեւս ահագին գործ կա անելու: «Հենց այդ պատճառով Ուկրաինայի հայերի միության 2014թ. առաջնահերթություններից մեկն էլ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նախապատրաստվելն է լինելու»,- ասել է Շատվորյանը՝ հավելելով, որ նախաձեռնել են մինչեւ հարյուրամյա տարելիցը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան տեղադրել: Նախատեսվում է նաեւ անցկացնել թեմատիկ միջոցառումների եւ դասախոսությունների շարք՝ Հայոց ցեղասպանության թեմայով: «Բացի այդ, Ուկրաինայի հայերի միությունը ԱՄՆ-ում գործող կինոընկերության հետ համագործակցում է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու համար»,- նշել է Շատվորյանը:

Ղրիմում նույնպես նախատեսվում է անցկացնել միջոցառումների շարք` ի հիշատակ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին: Ապրիլի 23-ին` առավոտյան ժամը 09:00-13:00-ն, Սիմֆերոպոլում Ղրիմի հայ համայնքի շենքում տեղի կունենա բարեգործական միջոցառում, որի ժամանակ մասնակիցները արյուն կհանձնեն, որը կուղարկվի Սիրիա` տեղացի հայերի կյանքը փրկելու համար:

Ապրիլի 24-ին` առավոտյան ժամը 11:00-ին, Սինմֆերոպոլի հայկական եկեղեցում տեղի կունենա Ցեղասպանության զոհերի հոգեհանգստի եւ ոգեկոչման արարողություն:  

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի քննադատություններին։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են 20-ից ավելի երկրներ, այդ թվում` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Նիդերլանդները, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ 

2005թ. Ղրիմի Գերագույն Ռադան ապրիլի 24-ը պաշտոնապես ճանաչել է սգո օր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am