Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սոֆի Լորենը գիրք կգրի

Սոֆի Լորենը գիրք կգրի

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային կինոյի լեգենդ Սոֆի Լորենը մտադիր է գիրք գրել եւ թղթին հանձնել իր հիշողությունները: Ութսունամյա Լորենը խոստովանել է, որ լինելու է բացառապես անկեղծ եւ իր երկրպագուներին է ներկայացնելու իր կյանքի բոլոր դրվագները:

«Ես կլինեմ բացառապես անկեղծ: Իմ երկրպագուներն ու իմ ավեստի սիրահարները հնարավորություն կունենան ծանոթանալու իմ` ոչ այնքան հեշտ, սակայն շատ հետաքրքրական կյանքին»,- ANSA գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Լորենը` հավելելով, որ առաջին անգամ կներկայացնի նաեւ իր սիրային պատմությունները, հիասթափություններն ու երազանքները:

Լորենը խոստովանել է, որ կյանքում հասել է բոլոր նպատակներին, սակայն շարունակում է երազել, քանի որ հավատում է, որ երազանքը ստեղծագործելու լավագույն խթանն է:  Լորենը խոստովանել է, որ դեռեւս տարիներ առաջ մի շարք հրատարակչություններից առաջարկություն է ստացել շարադրելու հուշերը:

«Բայց ինձ միշտ թվում էր, որ դեռեւս գիրք գրելու եւ հուշեր պատմելու ժամանակը չի հասել»,-նշել է նա: Ի վերջո, Լորենի ընտրությունը կանգ է առել Rizzoli հրատարակչության վրա, որին էլ վերապահված է գրքի հրատարակության միջազգային իրավունքը:

Գրքում լույս կտեսնեն նաեւ բացառիկ լուսանկարներ, նամակներ եւ փաստաթղթղեր, որոնք լավագույն կերպով եւ նորովի են ներկայացնելու սիրելի դերասանուհուն: Լորենը խոստովանել է, որ իրեն դուր է եկել գիրք գրելու ընթացքը: Հուշերը թղթին հանձնելը դերասանուհին նմանեցրել է զարդատուփ բացելու հետ, որը լի է բազմաթիվ հիշողություններով եւ զգացողություններով:  Գիրքն, ամենայն հավանականությամբ, լույս կտեսնի սեպտեմբերին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am