Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի պատանի ձյուդոիստները կմասնակցեն Եվրոպայի գավաթին

Հայաստանի պատանի ձյուդոիստները կմասնակցեն Եվրոպայի գավաթին

          ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականը կմասնակցի մայիսի 8-14-ը Չեխիայի Տեպլիցեում կայանալիք ձյուդոյի Եվրոպայի գավաթի մրցաշարին:

          Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից, մեր թիմը այս մրցաշարին կմասնակցի լիակազմ, ուսումնամարզական հավաք անցկացնելուց հետո:

          Իսկ Հայաստանի ձյուդոյի մեծահասակաների հավաքականը անցկացնում Է իր  վերջին մարզումները` նախապատրաստվելով ապրիլի 24-27-ը Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում կայանալիք  ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը:

          Այս մրցաշարին կմասնակցեն 4 մարզիկներ՝ 60կգ քաշային Հովհաննես Դավթյանը, 81կգ քաշայիններ Անդրանիկ Չափարյանը եւ Ռաֆայել Դավթյանը եւ 52կգ քաշային Ժաննա Ստանկեւիչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am