Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Սեւոլ» լաստանավում արտակարգ պատահարի մասին առաջինը հայտնել Է երեխաներից մեկը

«Սեւոլ» լաստանավում արտակարգ պատահարի մասին առաջինը հայտնել Է երեխաներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավկորեական «Սեւոլ» խորտակվող լաստանավից աղետի առաջին ազդանշանն ստացվել է  վախեցած մի տղայից այն բանից երեք րոպե անց, երբ նավը կատարել Է իր վերջին ճակատագրական շրջադարձը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters-ը՝ վկայակոչելով հակահրդեհային ծառայության մի սպայի:

Տղան զանգահարել է շտապ կանչի 119 համարին, նրա զանգը վերահասցեագրվել է հակահրդեհային ծառայությանը, իսկ եւս երկու րոպե անց երեխային միացրել են առափնյա պահպանության ծառայության հետ: Դրան հետեւել են եւս 20 շտապ կանչեր խորտակվող լաստանավում գտնվող երեխաներից:    

Երեխան, որն առաջինն Է զանգահարել, անհայտ կորածների թվում Է: Նրա ձայնը դողում Էր, բայց հնչում Էր շատ համառորեն, պատմել է հակահրդեհային ծառայության սպան: Սպան տղային խնդրել Է, որ հեռախոսը փոխանցի նավապետին:

«Սեւոլ» լաստանավի նավապետին ներկայում սպառնում Է բանտային պատիժ՝ ընդհուպ մինչեւ ցմահ բանտարկություն: Ըստ քննիչների տվյալների՝ նա առաջիններից մեկն Է հեռացել խորտակվող նավից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am