Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքականի կազմում

Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքականի 
կազմում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվելէ Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքականի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, գերմանական Ruhrnachrichten-ի ընտրած լավագույն 11 ֆուտբոլիստներն են` Բաումանը («Ֆրայբուրգ»), Գարսիան («Բրեմեն»), Գինտերը («Ֆրայբուրգ»), Մարսելը («Հանովեր»), Ռոյսը («Դորտմունդ»), Մխիթարյանը («Դորտմունդ»), Բարգրֆրեդին («Բրեմեն»), Անդրեասենը («Հանովեր»), Շուստերը («Ֆրայբուրգ»), Օլիկը («Վոլֆսբուրգ») և Մեհմեդին («Ֆրայբուրգ»):

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի վերջին տուրում «Բորուսիա»-«Մայնց» խաղում դարձավ գոլային փոխանցման հեղինակ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am