Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հնդիկ ոսկերիչը խաբեությամբ 70000 դոլար է շորթել հայ ընտանիքից և անհետացել

Հնդիկ ոսկերիչը խաբեությամբ 70000  դոլար է շորթել հայ ընտանիքից և անհետացել

ՋԱՅՓՈՒՐ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանից իսկական ադամանդներ ձեռք բերել ցանկացող հայ ընտանիքը խաբեության զոհ է դարձել:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վակայակոչելով Times Of India հնդկական լրատվամիջոցը, Ջայփուր քաղաքում աշխատող Ռավի Փանչալի անունով ոմն ոսկերիչ խաբեությամբ 70000 հազար ԱՄՆ դոլար գումար է կորզել 27-ամյա Սրբուհուց (լրիվ անունը հայտնի չէ) և նրա ընտանիքից, ապա անհետացել: «Մենք ցանկանում էինք ադամանդներ գնել, և մեզ պատմեցին նրա (Փանչալիի) մասին: Մինչև 2013 թվականի դեկտեմբերի 4-ը մենք 70000 դոլար գումար ենք վճարել նրան, իսկ երբ բացեցինք Ռավիի ուղարկած ծանրոցները, պարզվեց, որ ադամանդները կեղծ են: Մենք փորձեցինք կապվել նրա հետ, բայց նա այլևս չէր պատասխանում»,- Times Of India-ին պատմել է Սրբուհին:

Պարզելով, որ իրենց խաբել են` Սրբուհին և նրա հայրը` 56-ամյա Մաթևոսը, գումարը վերադարձնելու կամ, պայմանավորվածության համաձայն, իրական ադամանդներն ստանալու նպատակով փորձել են ամեն կերպ կապվել հնդիկ ոսկերչի հետ: Ապարդյուն փորձերից հետո ընտանիքը ճարահատյալ ապրիլի 16-ին ժամանել է Դելի և ավտոբուսով ուղևորվել Ջայպուր: Այստեղ նրանք դիմել են Վայշալի Նագար շրջանի ոստիկանական բաժանմունք և բողոքի դիմում ներկայացրել:

Ոստիկանության հաղորդած տվյալների համաձայն` ոսկերչի խաբեության զոհն են դարձել ոչ միայն Սրբուհին և նրա հայրը, այլև ընտանիքի մյուս անդամները` այդ թվում հորեղբայրը, ով գումարը հասցրել էր ոսկերչին:  «Մենք գործը հարուցել ենք հինգ մարդկանց խաբելու հիմքով»,- նշել է Վայշալի Նագար շրջանի ոստիկանական բաժանմունքի տեսուչ Խալիլ Ահմեդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am