Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իջևանի շուկայի կրպակներից մեկում հրդեհ է բռնկվել

Իջևանի շուկայի կրպակներից մեկում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում ապրիլի 22-ին` ժամը 06.36-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Իջևան քաղաքի շուկայում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ն. Ա.-ին պատկանող գործող սննդի կրպակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.44-ին, մարվել՝ 07.10-ին: Այրվել է կրպակն ամբողջությամբ՝ 15 քմ և մասնակի ջերմահարվել հարևան երկու կրպակների պատերը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am