Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արաբագետը սիրիական նախագահական ընտրություններում Բաշար ալ Ասադի վերընտրությունն է կանխատեսում

Արաբագետը սիրիական նախագահական ընտրություններում Բաշար ալ Ասադի 
վերընտրությունն է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊԵՍ: Սիրիայում սպասվելիք նախագահական ընտրություններում հիմնական թեկնածուն կլինի ներկայիս նախագահ Բաշար Ալ Ասադը և ականատես կլինենք վերընտրության: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ սիրիական զարգացումների սեփական վերլուծությունը ներկայացրեց արաբագետ Հայկ Քոչարյանը: Նրա խոսքով` վերջին շրջանում միտում է նկատվում, որ կառավարական ուժերը  լուրջ հաջողությունների են հասնում Սիրիայում, ինչը կապված է նրա հետ, որ սիրիական ուժերը պետք է մինչ այս ամսվա վերջ իրականացնեն քիմիական զենքի ոչնչացման գործընթաց: «Այսօր հայտնում են, որ քիմիական զենքի 80 տոկոսն են ոչնչացրել ու, ըստ երևույթին, կհասցնեն ամբողջությամբ մինչ ամսվա վերջ իրականացնել այդ գործընթացը: Ասադն ունի ժամանակահատված, որ դաշտն ավելի բարենպաստ դարձնի իր համար, քանի որ քիմիական զենքի ոչնչացման գործընթացի ավարտից հետո լուրջ խոչընդոտներ կարող են առաջանալ ու իրավիճակ կփոխվի Սիրիայում`սադրանքներից մինչև լուրջ գործողություններ, դրա համար էլ փորձում է իրավիճակ փոխել, որը կարծես ստացվում է նրա մոտ»,-«Արմենպրես»-ի փսխանցմամբ` ասաց Հայկ Քոչարյանը:

Արաբագետի ներկայացմամբ` Սիրիայում ընտրական օրենսգրքում որոշակի փոփոխություններ են արվել, ըստ որոնց` ընտրությանը կկարողանան մասնակցել այն մարդիկ, ովքեր կստանան վկայագիր, որը տալիս է իշխանությունը: Այդ տեսանկյունից ընդդիմությունը կորցնում է ընտրություններում ծանրակշիռ դեր կատարելու հնարավորությունը: «Իմ ունեցած վերջին տեղեկությունենրով` սիրիական ընդդիմությունը փորձել է բոյկոտել ընտրությունն ու ասել է, որ դրանք ոչինչ չեն փոխի երկրում: Ժնևյան համաձայությունների շրջանակներում նրանք փորձում էին ստեղծել անցումային կառավարություն, բայց Բաշար Ասադի կողմից ընտրությունների անցկացումը կնշանակի միանձնա պայքարով ընտրություն»,-ասաց Հայկ Քոչարյանը:

Արաբագետի խոսքով` Սիրիայում ապրող հայ համայնքի տեսանկյունից Ասադի վերընտրությունը կարող է առավել ձեռնտու լինել: Հայ համայնքի մեծամասնությունը, փորձելով պահպանել չեզոքություն, ավելի շատ աջակցում է կառավարական ուժերին, քանի որ այն շրջաններում, որտեղ վերահսկում են կառավարական ուժերը համեմատաբար կայուն է իրավիճակը և անվտանգությունն ապահովված է: Վերջին դեպքերը Քեսաբի հետ կապված ցույց տվեցին, որ կա բարի վերաբերմունք հայ համայնքի հանդեպ»,-ասաց նա` նշելով նաև, որ հայ համայնքի մեջ կան մարդիկ, ովքեր կողմակից են ոչ զինյալ ընդդիմությանը: «Որպես Սիրիայի քաղաքացիներ, կան նաև մարդիկ, ովքեր աջակցում են Սիրիայի ոչ զինյալ ընդդիմությանը, ովքեր ցանկանում են, որ Սիրիայում բարեփոխումներ կատարվեն»,-հավելեց արաբագետը:

Նրա խոսքով` այսօրվանից սկսվել է թեկնածուների գրացումը: «Այս ընտրությունների հետաքրքիր պահն այն է, որ քրդական կուսակցությունն էլ շատ հավանական է` թեկնածու առաջադրի, բայց հասականալով, որ չի հաղթի ընտրություններում` նրանք պարզապես քաղաքական դաշտ մուտք գործելու և հետագայի գործողությունները պլանավորելու համար կարող են դա անել»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպիսի արձագանք կլինի միջազգային հանրության կողից սպասվող ընտրություններին` Հայկ Քոչարյանը նշեց, որ արդեն Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը հայտնել են, որ նման պայմաններում ընդունելի չեն ընտրություններ, իսկ Ռուսաստանն իր բլոկով անպայման կընդունեն ընտրությունները:

Հուլիսի 17-ին ավարտվում է Ասադի նախագահության ժամկետը, ըստ օրենսդրության, ժամկետի ավարտից 60-90 օր առաջ պետք է նշանակվեն նախագահական ընտրությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am