Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պուտինն ստորագրել Է օրենք, որը ներգաղթյալներին պարտավորեցնում Է հաստատել ռուսաց լեզվի իմացությունը

Պուտինն ստորագրել Է օրենք, որը ներգաղթյալներին պարտավորեցնում Է հաստատել ռուսաց լեզվի իմացությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել Է համերկային օրենք «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրացի քաղաքացիների իրավական դրության վերաբերյալ» համերկրային օրենքում փոփոխություններ մտցնելու մասին», որը Պետական դուման ընդունել Է 2014 թվականի ապրիլի 4-ին եւ Դաշնության խորհրդի հավանությանն Է արժանացել  2014 թվականի ապրիլի 16-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

Այս փաստաթղթի համաձայն՝ ժամանակավոր բնակության կամ աշխատանքի թույլտվություն ստանալու համար օտարեկրացի քաղաքացին պարտավոր Է հաստատել ռուսաց լեզվին տիրապետելը, Ռուսաստանի պատմության եւ ՌԴ-ի օենսդրության հիմունքների իմացությունը:

Որպես նման ապացույց կընդունվեն (ընդհանուրից ոչ ցածր մակարդակով) կրթության մասին պետական նմուշի հավաստագրերը, դիպլոմները եւ ատեստատներն այն պետության տարածքի կրթական հիմնարկության կողմից, որը ԽՍՀՄ-ի կազմի մեջ Է եղել մինչեւ 1991 թվականի սեպտեմբերի 1-ը, եւ կրթության ու որակավորման մասին փաստաթղթերը, որոնք տրվել են անձանց, ովքեր 1991 թվականի սեպտեմբերի 1-ից ՌԴ-ի տարածքում հաջողությամբ անցել են պետական ամփոփիչ ատեստավորումը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am