Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Սեւ ծովում ՆԱՏՕ-ի զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ-ից բերված մարտական դելֆիններ

Սեւ ծովում ՆԱՏՕ-ի զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ-ից բերված մարտական 
դելֆիններ

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւ ծովում ՆԱՏՕ-ի ամառային  զորավարժություններին կմասնակցեն մարտական դելֆիններ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս պլանների մասին «Իզվեստիային» պատմել Է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Թոմ Լափուցան, որը պատասխանատու է ծովային կաթնասունների ծրագրի համար: Նրա խոսքով՝ դրանք կլինեն ՆԱՏՕ-ի առաջին զորավարժությունները, որոնց կմասնակցեն մարտական դելֆինները:

«Առաջին անգամ բաց ծովում կարող են հանդիպել ամերիկյան եւ ռուսական մարտական դելֆինները. հայտնի Է, որ այդպիսի դելֆիններ պատրաստում են միայն Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում»,- գրել է թերթը:    

Լափուցան նշել Է, որ 20 դելֆինների եւ 10 ծովառյուծների մասնակցությամբ զորավարժությունները կտեւեն 1 – 2 շաբաթ (դեպի Սեւ ծով ելք չունեցող երկրների մնալու առավելագույն թույլատրելի ժամկետը 21 օր Է): Սեւ ծովում, ինչպես հայտնել Է զրուցակիցը, ամերիկյան դելֆինները կթեստավորեն նոր հակառադարը, որը նախատեսված Է «թշնամու Էխոլոկատորների ապակողմնորոշման» համար, «մինչդեռ ծովառյուծները կփնտրեն ականներ եւ զինվորական ջրասուզակների», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am