Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ոգեկոչման արարողություններ տեղի կունենան

Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ոգեկոչման արարողություններ տեղի 
կունենան

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ապրիլի 24-ին և դրան նախորդող օրերին ոգեկոչման արարողություններ տեղի կունենան Թուրքիայում: Նախորդ տարիների նման այս անգամ ևս արարողությունները նախաձեռնում է «Ոչ ասա ռասիզմին և խտրականությանը» կազմակերպությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ապրիլի 22-ին Ստամբուլում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները տեղի ժամանակով 18:30-ին կհանդիպեն Եվրոպայից եկած հակառասիստներին և սփյուռքի ներկայացուցիչներին և կիրականացնեն քննարկումներ: Նախաձեռնությունը ստացել է «Բաց դուռ» անվանումը:

Նույն օրը ավելի վաղ` 14:30-ին, կրկին Ստամբուլում տեղի կունենա «1915 թվականին ի՞նչ է տեղի ունեցել. Ինչո՞ւ է խնդիրը մեր օրերում արդիական» խորագրով քննարկում, որի խոսնակները կլինեն Հրանտ Դինքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը, Եվրոպական հասարակական հակառասիստական շարժման ներկայացուցիչ Բենջամին Աբթանը և ՀԲԸՄ Եվրոպայի գործադիր տնօրեն Նիկոլաս Դավիթյանը:

Ապրիլի 23-ին Թուրքիայի և հայկական սփյուռքի ներկայացուցիչները կմասնակցեն «Հայոց ցեղասպանությանն առերեսվել» խորագրով քննարկմանը: Այստեղ տարբեր մասնագիտության տեր անձինք` իրավապաշտպաններ, պատգամավորներ, հասարակական գործիչներ, կխոսեն Հայոց ցեղասպանության ճանաչման, ներում հայցելու ու արդարության հաստատման, սփյուռքի ունեցած պահանջների և թուրքական կողմի պատասխանատվության, ցեղասպանությանն առերեսվելու գործընթացում քաղաքականության նշանակության,  կատարվածի հետ առերեսման մասին:

Ապրիլի 24-ին տեղի ժամանակով 10:00-ին տեղի կունենա մամուլիս ասուլիս, որտեղ կհիշատակեն մահվան դատապարտված հայ մտավորականներին: Դրան կհաջորդի այցելությունը Շիշլիի հայկական գերեզմանատուն, որտեղ կոգեկոչեն թուրքական բանակում սպանված հայ Սևակ Բալըքչըի հիշատակը: Ժամը 19:15-ին նախորդ տարիների նման մասնակիցները կհավաքվեն Թաքսիմի հրապարակում` հիշելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am