Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Օբաման արգելել է ՄԱԿ-ում Իրանի դեսպանին մուտք գործել ԱՄՆ

Օբաման արգելել է ՄԱԿ-ում Իրանի դեսպանին մուտք գործել ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ 19 ԱՊՐԻԼԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանա-ամերիկյան հարաբերություններում կրկին լարվածություն է նկատվում: Այս անգամ խնդիրը դիվանագիտական հարթության վրա է, սակայն փորձագետները չեն բացառում, որ այն կարող է բացասական ազդեցություն ունենալ երկու երկրների հարաբերությունների նորմալացման վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով BBC-ն, շուրջ մեկշաբաթյա լարված վիճակից եւ քննադատությունների տարափից հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 19-ի առավոտյան ստորագրել է կարգադրություն, համաձայն որի արգելվում է ՄԱԿ-ոմ Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուիցիչ Համիդ Աբութալիբի մուտքն ԱՄՆ:

Սպիտակ Տան պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Աբութալիբը մասնակցություն է ունեցել 1979թ. Թեհրանում ամերիկյան դեսպանատան գրավմանը, հետեւաբար, ամերիկյան կողմը, ունենալով մի շարք մտահոգություններ, նպատակահարմար չի տեսնում Աբութալիբի մուտքը իր երկրի տարածք: Ինքն` Աբութալիբը, չի ժխտել իր մասնակցությունը վերոնշյալ դեպքերին, սակայն հավաստիացրել է, որ ընդամենը թարգմանիչ է աշխատել եւ որեւէ այլ գործողություն չի իրականացրել:

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` Նախագահի որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել Կոնգրեսը, որ օրեր շարունակ քննարկել է հարցն ու քննադատել նախագահին` անհրաժեշտ միջոցառումներ չիրականացնելու եւ «իրանցի ահաբեկչին Նյու Յորքում ապրելու հնարավորություն տալու համար»: 

Սա առաջին անգամ է, երբ ամերիկյան կողմը արգելում է իրանցի դիվանագետների մուտքը ԱՄՆ: Իրանյան կողմի մեկնաբանությունն էլ կտրուկ է, սակայն, առանց ավելորդ զգացմունքայնության: Թեհրանը հայտարերել է, որ մտադիր չէ ՄԱԿ-ում նոր ներկայացուցիչ նշանակել եւ հարցը կլուծի իրավական հարթության մեջ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am