Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սուրբ Զատիկը Գավառում նշվեց «Ազգային տոների բոլորաշրջան» ծրագրի ցուցահանդես-վաճառքով

Սուրբ Զատիկը Գավառում նշվեց «Ազգային տոների բոլորաշրջան» ծրագրի 
ցուցահանդես-վաճառքով

ԳԱՎԱՌ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրբ Զատիկին ընդառաջ «Քյավառ» հեռուստաընկերության դահլիճում բացվեց ցուցահանդես-վաճառք` նվիրված Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին:  «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` ցուցահանդեսին ներկայացվեցին «Ազգային տոների բոլորաշրջան» ծրագրի ընթացքում պատրաստված զատկական տարատեսակ աշխատանքները` «Ակլատիզի պապիկ», «Ուտիս տատիկ», «զատկական օրացույց», «նախշազարդ ձու», բացիկներ, ձեռագործ աշխատանքներ եւ նկարներ: Ինչպես բացման խոսքում նշեց ծրագրի եւ «Գեղարեգ» ՀԿ-ի ղեկավար Գրիգոր Դաշտոյանը, «Ազգային տոների բոլորաշրջան» ծրագիրն իրականացվում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում եւ «Վորլդ Վիժն Հայաստան» Գավառի ՏԶԾ համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է «Գեղարեգ» ՀԿ-ի կողմից` «Քյավառ» հեռուստաընկերության աջակցությամբ: Դասընթացի իրականացմանը աջակցում է նաեւ «Կենաց տուն» ՀԿ-ն:

Ցուցահնդեսում ներկայացված աշխատանքների հեղինակները ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացի մասնակիցներն էին: Դասընթացը տեւել է երկու ամիս, որին մասնակցել են Գեղարքունիքի մարզի Նորատուս, Գանձակ, Սարուխան, Կարմիրգյուղ համայնքների տարբեր տարիքի կանայք ու աղջիկներ:

«Ազգային արժեքները պահպանելու գործում անչափ մեծ է այս ծրագրի դերն ու նշանակությունը, իսկ ցուցանմուշները պատրաստելիս օգտվել ենք բացառապես ազգային նախշազարդերից ու տոնի իսկական խորհրդից»,- ասաց դասընթացավար, ՀՀ ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը:

Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ, եւ ցուցահանդեսից ստացված հասույթը տրամադրվելու է հաջորդ փուլի անցկացմանը, որն էլ կնվիրվի Համբարձման տոնին:

 Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am