Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թևան Պողոսյանը Կիևում հանդիպել է Մայդանի հայերին

Թևան Պողոսյանը Կիևում հանդիպել է Մայդանի հայերին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևում ապրիլի 10-ին և 11-ին տեղի է ունեցել Անվտանգության հարցերով համաժողով, որին մասնակցել է նաև ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ով ներկայացրել է Հայաստանի տեսակետը տարածաշրջանային զարգացման վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պատգամավորը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառումով:

Պատգամավորն ընդգծել է, որ  առիթն օգտագործելով՝ նաև այցելելել Մայդան ու հանդիպել մեր հայրենակիցներին, ովքեր ինչպեսև Ուկրայինայի այլ ազգերի  քաղաքացիները, ունեն տեղադրած հայկական վրան: «Ոգևորությունը մեծ է, երբ տեսնում ես հայրենակիցներին, ովքեր պայքարում են իրենց իրավունքների ու համոզմունքների համար: Երկար չստացվեց զրուցել, բայց երկու խնդիր իմ համար ընդգծեցի:

Առաջին. Մայդանի մեր հայկական մասնակիցների ճնշող մեծամասնությունն ունի մեր երկրի անկախության պայքարի մասնակցության անցյալ՝ կամ Հայաստանի սահմանները պաշպանելիս կամ Ղարաբաղյան ճակատում: Մայդանում կանգնած հայերի մեծ մասը 94-ից ի վեր իրենց սոցիալական պայմաներից ելնելով` մեկնել են Ուկրաինա ու այնտեղ աշխատանք գտել, նաև քաղաքացիություն ստացել: Դրա համար էլ իրենց պարտքն են համարում այնտեղի պայքարն համարել իրենց պայքարը:

Երկրորդ. Հայաստանը կարող է ակտիվորեն գործակցել տարբեր երկրների հայկական համայնքների ինքնակազմակերպման մեխանիզմների հետ: Այս մեխանիզմները ոչ միայն հոյակապ գործ են անում հայապահպանության առումով, այլև կարող են Հայաստանի շահերը պաշտպանելու հարցում լրջորեն լրացնել մեր դիվանագիտության ջանքերը: Վստահ եմ, որ աշխարհում ամեն հայ սիրում է Հայաստանը և երբեք չի վնասի իր հայրենիքին: Իսկ մեր խնդիրն է օգնել, որ նման ինսիտուտները կայանան, և ավելի ակտիվ աշխատել նրանց հետ հայապահպանության, համայնքի խնդիրների լուծման և, ինչու չէ, նաև Հայաստանի ու հայության շահերի առաջ մղման հարցերում»,- գրել է պատգամավոր:

Գրառման վերջում նա նշել է, որ  Հայաստանը բոլոր հայերի տունն է: «Դա այդպես պետք է լինի: Մենք պետք է այդպիսի Հայաստան կառուցենք: Իսկ դա հնարավոր է միայն համատեղ աշխատանքով, բոլորիս ջանքերով: Վստահ եմ, որ այդ դեպքում մեր շատ հայրենակիցներ կրկին կվերադառնան ու իրենց պայքարով ու աշխատանքով կդառնան հայրենիքի ամուր մասը:

Մեր միասնական լինելը պետք է այլևս ապացուցենք նաև մեր ներկայությամբ Սիրիայում, Ուկրաինայում, Ռուսաստանում կամ Ամերիկայում` Բոլորի հետ, ու բոլորի կողքին լինելով ու շատերին վերադարձնելով, որպեսզի, ինչպես Համո Սահյանն էր ասում, «ինձ բացակա չդնեք», բոլոր հայերը միշտ ու ամենուր կարողանան ասել՝ մեզ բոլորիս՝ հայրենիքից բացակա չդնեք»,- եզրափակել է պատգամավորը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am