Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լեհաստանի հայկական կազմակերպությունների խորհուրդը նամակ է հղել ԱՄՆ-ի դեսպանին

Լեհաստանի հայկական կազմակերպությունների խորհուրդը նամակ է հղել  ԱՄՆ-ի 
դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում հայկական կազմակերպությունների խորհուրդը նամակ է հղել ԼՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆըն Դոնալդ Մուլլին` կապված հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունման հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լեհաստանում Հայկական կազմակերպությունների խորհրդի նախագահ Հրաչյա Բոյաջյանը:

Խորհրդի անդամները նամակում հույս են հայտնել, որ այդ որոշումն առաջարկ կդառնա՝ տվյալ փաստն ընդունելու ոչ միայն ամբողջ Սենատի, այլև Ներկայացուցիչների պալատի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կողմից: Նամակում նշված է նաև, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները պատրաստակամ և համարձակ կգտնվեն վճռական քայլ կատարելու պատմական ճշմարտության վերականգնման և ապագայում մարդկության դեմ ոճիրների կանխարգելման հարցում:

Լեհաստանում հայկական կազմակերպությունների խորհրդի կազմում ընդգրկված են Հայ մշակույթային ընկերությունը, Հայկական հիմնադրամը, Լեհաստանում Լոձի հայկական համայնքը, «Մուսալեռ» հայկական մշակույթային կենտրոնը, Լեհ-հայկական հիմնադրամը, Հայ-լեհական հասարակական կոմիտեն, «Հայկական մշակութով հեաքրքրվողների շրջանակ» հիմնադրամը, Լեհաստանում Կիելցեի հայկական համայնքը, Հայ երիտասարդական միությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am