Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ընդունել է բարերար Միքայել Հարությունյանին
14:13, 19 Ապրիլ 2014
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ընդունել է բարերար Միքայել Հարությունյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նախագահը բարձր է գնահատել բարերարների դերը Արցախի զարգացման գործում` ընդգծելով, որ դա կարեւոր է տնտեսական, քաղաքական եւ բարոյական տեսանկյուններից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում