Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղարն իշխանություններին առաջարկում է ստեղծել կադրեր ռեզերվ

Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղարն իշխանություններին առաջարկում 
է 
ստեղծել կադրեր ռեզերվ

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը շնորհավորում է Հովիկ Աբրահամյանին` ՀՀ վաչապետի պաշտոնում ընտրվելու համար: Ապրիլի 19-ին հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: Նրա գնահատմամբ` Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրած 13  գործիչներից, միայն Անդրանիկ Մարգարյանն ու Տիգրան Սարգսյանն են ամենից շատ պաշտոնավարել և ղեկավարել երկրի տնտեսությունը:

«Ընդամենը մեկ տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը չի կարող ղեկավարել հանրապետության տնտեսությունը, չի կարող հարաբերություններ ունենալ համապատասխան կազմակերպությունների հետ, ինչի պատճառը  մեր հանրապետությունում կադրերի բանկ չունենալն է»,- «Արմենպրես»-ի  փոխանցմամբ` կարծիք հայտնեց Սարգսյանը, ով առաջարկում է իշխանություններին ստեղծել համապատասխան  կադրերի ռեզերվ,  բանկ:

Նրա հավաստմամբ` քաղաքականության ամենակարևոր չափանիշը  երկրի սոցիալ- տնտեսական վիճակն է, մինչդեռ այսօր բավարար չափով  արտադրական տեղեր չեն ստեղծվում, արդյունաբերական ձեռնարկությունները քիչ են:

ՀԿԿ առաջին քարտուղարը, խոսելով ներքին քաղաքականության մասին, ընդգծեց, որ  կուսակցությունները հաճախ իրենց  հարազատ գաղափարախոսությամբ առաջնորդվելու փոխարեն, անձնավորված են աշխատում:

«Ի՞նչ է նշանակում լինել կոալիցիայի կազմում, զբաղեցնել նախարարի պաշտոն, ապա  դուրս գալ այդ կուսակցությունից»,- նշեց բանախոսը:

ՀԿԿ առաջին քարտուղարը գտնում է, որ այն, թե ինչպիսին կլինի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործունեությունը, կախված է նրա ներկայացրած ծրագրերից և դրանց կենսագործման միջոցառումներից:

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը` Սարգսյանը նշեց, որ ՀԿԿ ողջունում է իշխանությունների կողմից Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու ուղղությամբ ձեռնարկած քայլերը:

Նա քննադատեց այն քաղաքական գործիչներին, ովքեր փորձում են շեղել երիտասարդությանը` Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելը որակելով որպես անկախության կորուստ:

«Ինչպիսի միության մեջ էլ մտնենք, առաջինն ազգի անվտանգության պահպանության խնդիրն է, իսկ այդ հզոր միության մեջ մեր անվտանգությունն անխոցելի է»,- շեշտեց քաղաքական գործիչը` հավելելով, որ Մաքսային միության կազմում Հայաստանի գտնվելու դեպքում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման խնդրի լուծումն առավել իրատեսական է:

«Մենք 70 տարի եղել ենք Խորհրդային Միության կազմում: Մտնելով Մաքսային միություն` մենք կկարողանանք զարգացնել տնտեսությունը»,- ավելացրեց Սարգսյանը` ընդգծելով, որ  կուսակցությունը ոչ թե կողմ է իշխանափոխության, այլ համակարգային փոփոխությունների: 

ՀԿԿ-ն Հայաստանի տարածքում ունի 45 շրջկոմներ, մի քանիսն էլ առաջիկայում կբացվեն: Կուսակցության անդամների և համակիրների թիվը հասնում է 20 հազարի:

Կուսակցոթյունն առաջիկայում ցանկանում է իրեն տեսնել Ազգային ժողովում` մի շարք խնդիրների լուծմանն աջակցելու համար:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am