Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սյունիքում նշեցին Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրը

Սյունիքում նշեցին Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրը

ԿԱՊԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքում ապրիլի 18-ին յուրովի նշվեց Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրը, որը Մեծ եղեռնի 99-ամյա տարելիցի կապակցությամբ այս տարի կրում է «Հիշատակի ժառանգություն» խորագիրը: Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայությունը Կապանի արվեստի պետական քոլեջի հետ օրվա առիթով կազմակերպել էր երգչախմբային համերգ` Վահանավանքում:

«Քանի որ քոլեջի երգչախմբի երգացանկը կազմված է հայկական շարականներից, հոգեւոր երգերից, որոշեցինք, որ օրվա առիթով դրանք ներկայացվեն Վահանավանքում», - «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը:

Իր գեղեցիկ կատարումներով երգչախումբը մեծ բավականություն պատճառեց հանդիսատեսին` հիմնականում վանքի այցելուներին, որոնց թվում էին նաեւ օտարերկրացիներ:

Ծառայության պետի տեղեկացմամբ, օրվա կապակցությամբ Գորիսում դպրոցականների կողմից ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրվեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Բացի այդ,  մարզի ողջ տարածքում իրականացվեցին հուշարձանների մաքրման լայնածավալ աշխատանքներ` հիմնականում Երկրորդ աշխարհամարտում եւ Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին կանգնեցված հուշարձանների տարածքներում:

Գոհար Իսախանյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am