Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մեկնարկել է «Ամերիա Սերունդ» երրորդ ծրագիրը

Մեկնարկել է «Ամերիա Սերունդ» երրորդ ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է երիտասարդների շրջանում մեծ մասսայականություն վայելող «Ամերիա Սերունդ» ծրագիրը, որն արդեն 3-րդ տարին անընդմեջ կազմնակերպվում է «Ամերիաբանկ»-ի կողմից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից, «Ամերիա Սերունդ»-ը հնարավորություն է տալիս 20-25 տարեկան նորավարտ և աշխատանքային փորձ չունեցող երիտասարդներին ստանալու տեսական և գործնական գիտելիքներ ֆինանսական ոլորտի, մասնավորապես` բանկային գործի վերաբերյալ, աշխատանքային միջավայրում շփվելու փորձառու մասնագետների հետ, ծանոթանալու կորպորատիվ մշակույթի առանձնահատկություններին և հնարավորություն ստանալ աշխատանքային ուղին սկսելու «Ամերիաբանկ»-ում:

«Ամերիա Սերունդ» 3–ի ընտրական փուլը բաղկացած է 3 հիմնական ենթափուլերից` տեստավորում, խմբային, այնուհետև` անհատական հարցազրույց: Նշված փուլերը հաջողությամբ հաղթահարած դիմորդների հետ կնքվում է ուսնակի պայմանագիր, իսկ տեսական և գործնական ուսուցման փուլերը հաջողությամբ ավարտած ուսնակներին ներկայացվում է աշխատանքի առաջարկ: Վերապատրաստման ամբողջ ընթացքում բանկը կվարձատրի ծրագրի մասնակիցներին:

«Ամերիաբանկ»-ի աշխատակիցների համալրման և ադապտացման խմբի ղեկավար Օֆելյա Քամալյանը նշում է. «Ծրագրի նախորդ 2 տարիների դրական  փորձը և գրանցված լուրջ ցուցանիշները մեզ ոգեշնչեցին կազմակերպել «Ամերիա Սերունդ» 3-ը: Ծրագրերի արդյունքում «Ամերիաբանկ»-ում աշխատանքի առաջարկ են ստացել 2012 թվականին`«Ամերիա Սերունդ»-ի 27, իսկ 2013-ին` 17  ուսնակ: Մենք բացահայտում ենք բարձր ներուժ և ձգտում ունեցող երիտասարդներին, և հնարավորություն ընձեռում նրանց մասնագիտանալու գործնական միջավայրում: Կարծում եմ` հենց նրանց միջոցով հնարավոր կլինի ձևավորել առաջնորդների նոր սերունդ»:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի պաշտոնական կայքում լրացնել համապատասխան դիմում-հայտը մինչև մայիսի 16-ը ներառյալ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am