Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայաստանի ՄՄ անդամակցության պայմանագիրը կստորագրվի ապրանքատեսակների շուրջ բանակցությունների ավարտից հետո

Հայաստանի ՄՄ անդամակցության պայմանագիրը կստորագրվի ապրանքատեսակների 
շուրջ բանակցությունների ավարտից հետո

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը կստորագրվի, երբ ավարտված լինեն հիմնական ապրանքատեսակների շուրջ Հայաստանին բացառություններ սահմանելու բանակցությունները: Կառույցին Հայաստանի անդամակցության պայմանագրի ստրորագրում ապրիլի 29-ին չի նախատեսվում, ինչպես ավելի վաղ հայտարարել են որոշ լրատվամիջոցներ: Լրագրողների հետ հանդիպմանն ապրիլի 18-ին այս մասին պաշտոնապես հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտանակատար Վահրամ Ավանեսյանը: «Պայմանագրի նախապատրաստման աշխատանքները կապված են այն ապրանքների շուրջ բանակցությունների հետ, որոնց մասով Հայաստանը բացառություն է ցանկանում ստանալ ՄՄ մաքսատուրքերից: Դրանք հիմք են հանդիսանալու են պայմանագրի պատրաստման ժամանակ: Ցանկացած պայմանագրի բովանդակային մասը բանակցությունների ավարտից հետո պարզ կդառնա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ընդգծեց նախարարի պաշտոնակատարը:

«Ապրիլի 25-ին նախատեսվում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզի իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հանդիպումը: Խումբն իր վերջին աշխատանքային հանդիպումը նշանակել է ապրիլի 25-ին` ամփոփելու ճանապարհային քարտեզով կատարված աշխատանքները: Կախված այդ ամփոփումից` աշխատանքային խումբը կներկայացնի իր դիրքորոշումն ապրիլի 29-ին նախատեսվող բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում: Այն տեղի կունենա նախագահների մասնակցությամբ: Այս նիստի ժամանակ նախատեսվում է որոշում կայացնել Հայաստանի անդամակցության շուրջ: Այդ որոշումը կարող է լինել ինչպես ժամկետների հետ կապված, այնպես էլ պայմանագրի նախապատրաստման»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:  

Մայիսի վերջին, նախնկան տվյալներով, նախատեսվում է ստորագրել երեք երկրների միջեւ (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագիրը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am