Էվերեստում առնվազն վեց մարդ Է զոհվել ձնահյուսի հետեւանքով
10:39, 18 Ապրիլ 2014
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էվերեստում ապրիլի 18-ին առնվազն վեց մարդ է զոհվել ձնահյուսի հետեւանքով, մի քանիսը վերքեր են ստացել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կիոդո գործակալությանը, զոհվածներից երկուսը նեպալցի ուղեկցորդներ են:
Վաղ առավոտյան ձնահյուսը ծածկել է այն արահետը, որը տանում է դեպի մոտավորապես 6400 մետր բարձրության վրա գտնվող վրանաճամբար: Փրկարարները ենթադրում են, որ ձյան տակ կարող են լինել եւս մի քանի մարդ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում