Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ-ում անցկացվող դեղագործական ցուցահանդեսի

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ-ում անցկացվող դեղագործական 
ցուցահանդեսի

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի դեղագործությունն առաջին անգամ կներկայացվի Եվրամիության երկրում անցկացվող միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի: Այս տարվա հոկտեմբերի 7-9-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում CPhi Worldwide-ին երկիրը կներկայանա իր հնարավորություններով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի Դեղարտադրողների և ներմուծողների միության (ԴԱՆ Միություն) գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը։ «Նման խոշորագույն ցուցահանդեսներին մասնակցության հնարավորությունը հայկական դեղարտադրող ընկերությունների առջև բացվեց այն բանից հետո, երբ Հայաստանում 2013թ. ձևավորվեց ոլորտի ՊԱԳ (Պատշաճ արտադրական գործունեության - Good Manufacturing Practice - GMP) համակարգը, և պետական հավատարմագրված կառույցը սկսեց հավաստագրել ձեռնարկությունների համապատասխանությունը եվրոպական ՊԱԳ ստանդարտներին։ Այլապես, դեղագործության ոլորտում զարգացած երկրների  ցուցահանդեսներին մասնակցությունն անիմաստ է, քանի որ դրանց շուկաներ մուտքն, առանց ՊԱԳ հավաստագիր ունենալու, պարզապես անհնար է»,- պարզաբանեց Զաքարյանը։

Նրա խոսքով՝ հայրենական առաջատար դեղարտադրողների մասնակցությունը CPhi Worldwide-ին կընձեռի գործընկերային կապեր հաստատելու հնարավորություն. սպասվում է, որ այդ ավանդական ցուցահանդեսն այս տարի կունենա աշխարհի շուրջ 140 երկրների 2,2 հազար մասնակից և 34 հազար այցելու։

ԴԱՆ Միության ղեկավարի տեղեկացմամբ, արդեն մայիսի 21-23-ը հայրենական դեղարտադրողների մեծ խումբը կմասնակցի Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայանալիք PHARMA LAB EXPO 2014  միջազգային ցուցահանդեսին։ «Հնդկաստանի դեղարտադրության մասին խոսելով, պետք է նշել, որ այն շատ խայտաբղետ է՝ ներառելով անորակից մինչև ամենաբարձրակարգ դեղարտադրող ընկերությունները»,- նշեց Զաքարյանը։ Նա հավելեց, որ ցուցահանդեսին մասնակցությունը հայկական ձեռնարկություններին կըձեռի ոչ միայն սեփական արտադրանքը ներկայացնելու, այլև տեղում սարքավորումների, հումքի, բժշկական աքսեսուարների լավագույն մատակարարներին ընտրելու և նրանց համագործակցություն ծավալելու հնարավորություն։

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2013 թ. Հայաստանում թողարկվել է 5 մլրդ 280,2 մլն դրամի (12,89 մլն ԱՄՆ դոլար ) դեղագործական արտադրանք. աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 29,9 տոկոս։ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2013թ. Հայաստանից արտահանվել են 6 մլն 552 հազ. դոլարի կշռածրարած դեղամիջոցներ, կամ նախորդ տարվա համեմատ 10,6 տոկոսով ավելի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am