Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Ուկրաինայի վերաբերյալ ժնեւյան համաձայնությունների կատարումը կօգնի կարգավորելու ճգնաժամը. Պան Գի Մուն

Ուկրաինայի վերաբերյալ ժնեւյան համաձայնությունների կատարումը կօգնի կարգավորելու ճգնաժամը. Պան Գի Մուն

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է Ուկրաինայի վերաբերյալ Ժնեւում ձեռք բերված համաձայնությունները եւ ակնկալում է, որ բոլոր կողմերը կկատարեն դրանք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դուժարիկի հայտարարության մեջ:

Նրա խոսքով՝ Պան Գի Մունը «ակնկալում է, որ բոլոր կողմերը, շարժվելով առաջ, կդրսեւորեն Ժնեւյան հայտարարության մեջ ամրագրված քայլերի կատարմամբ բարեխղճորեն զբաղվելու իրենց լուրջ մտադրությունները, ինչը ավանդ կներդնի այդ ճգնաժամի երկարաժամկետ կարգավորման գործում»:

Ապրիլի 17-ին Ժնեւում տեղի են ունեցել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը նվիրված բանակցություններ, որոնց մասնակցել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության եւ Ուկրաինայի ներկայացուցիչները: Հանսիպման արդյունքում ընդունվել է հայտարարություն, որում նշվում են ճգնաժամի լուծման միջոցառումները:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ հանդիպման գլխավոր արդյունքը դարձել է այն փաստի ճանաչումը, որ Ուկրաինայի ճգնաժամը պետք է կարգավորեն ուկրաինացիներն իրենք, մասնավորապես, ինչ վերաբերում է «բողոքավորների ձերբակալման, տարբեր շենքերի, հրապարակների գրավման հետ կապված հակամարտությունների անհապաղ դադարեցմանը,  սահմանադրական բարեփոխում սկսելուն»: Հանդիպման մասնակիցներն ամփոփիչ հաղորդագրության մեջ ամրագրել են Ուկրաինայում անօրինական բոլոր կազմավորումների զինաթափման անհրաժեշտությունը: Ինչպես նշել է Լավրովը, փաստաթղթի կետերից մեկով անհրաժեշտ է համարվում «անհապաղ ազգային լայն երկխոսություն սկսել սահմանադրական բարեփոխման համատեքստում, որպեսզի բոլոր տարածաշրջանները կարողանան ներկայացնել իրենց ցանկությունները»:

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ ուկրաինական կողմը կկատարի համաձայնության բոլոր դրույթները, որը ապրիլի 17-ին ստորագրվել է Ժնեւում կայացած քառակողմ բանակցություններից հետո:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, թե Ժնեւի քառակողմ հանդիպումը ցույց տվեց, որ Ուկրաինայի իրադրության դիվանագիտական կարգավորման հնարավորություններ դեռեւս կան:

Նա խոստումնալից է համարել Ժնեւի հանդիպման մասնակիցների կողմից ընդունված հայտարարությունը, բայց ընդգծել է, որ անհրաժեշտ է տեսնել, թե ինչպես կիրագործվեն այդ պայմանավորվածությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am