Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Գյումրեցի արվեստագետները Մեծ եղեռնի 99-րդ տարելիցի նախաշեմին իրենց պահանջը կներկայացնեն արվեստի լեզվով

Գյումրեցի արվեստագետները Մեծ եղեռնի 99-րդ տարելիցի  նախաշեմին իրենց պահանջը  կներկայացնեն արվեստի լեզվով

ԳՅՈՒՄՐԻ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրեցի արվեստագետները Մեծ եղեռնի 99-րդ տարելիցի  նախաշեմին իրենց բողոքն ու պահանջը  կներկայացնեն արվեստի լեզվով: Այս մասին ապրիլի 17-ին Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ»  ակումբում կայացած ասուլիսի ժամանակ նշեցին ծրագրի կազմակերպիչները՝ «Հուսո փարոս»   գրական-երաժշտական ստուդիայի անդամները:

Ըստ բանախոսների՝  «Թղթապանակ 1915 թ.» գրական-երաժշտական ներկայացումը, որը տեղի կունենա ապրիլի 22-ին, Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում, կհնչեցնի ոչ  միայն հայի ցավն ու դարդը, այլ նաև պահանջը: Հանդիսատեսին այդ օրը սպասվում է մոնոներկայացում,  կենդանի երաժշտություն, կոմիտասյան մեղեդիներ, պար.   արվեստի տարբեր ճյուղեր  կխոսեն մեկ թեմայի շուրջ:

«Մեր հիմնական թեման 1915 թվականի կարևոր փաստերն են: Մեզ հետ է Կոմիտասը: Սցենարը գրվել է տարիներ առաջ՝ ջարդերը վերապրած  ականատեսների  հետ հանդիպման արդյունքում: Օգտվել եմ տարբեր գրքերից և բանաստեղծություններից: Ընդհանուր ելակետը Եեռնն է, բայց սցենարը խիստ ինքնուրույն է կազմված՝ հուզելու, բայց նաև պահանջելու ակնկալիքով»,- նշեց նախաձեռնության հեղինակ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիրանույշ Ղուկասյանը:

 Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am