Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Պուտինի հետ ուղիղ գիծը տեւել Է 3 ժամ 54 րոպե՝ գրեթե մեկ ժամ պակաս, քան մեկ տարի առաջ

Պուտինի հետ ուղիղ գիծը տեւել Է 3 ժամ 54 րոպե՝ գրեթե մեկ ժամ պակաս, քան մեկ տարի առաջ

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիների հետ իր քսաներորդ «Ուղիղ գծի» ժամանակ հեռուստատեսային շփման տեւողության նոր ռեկորդ չի սահմանել: Այն տեւել Է 3 ժամ 54 րոպե՝ գրեթե մեկ ժամ պակաս, քան անցյալ տարվա ռեկորդային 4 ժամ 47 րոպեն:

Պետության ղեկավարը պատասխանել Է ավելի քան յոթ տասնյակ հարցերի: Դրանց մեծ մասը վերաբերել է Ղրիմին եւ Ուկրաինայում տիրող իրադրությանը: Պուտինը վստահություն Է հայտնել, որ Ռուսաստանին եւ Ուկրաինային կհաջողվի փոխըմբռնման հասնել միջպետական հարաբերություններում:

«Մենք բոլորս որոշակի հույզերի ճնշման տակ ենք, բայց եթե սիրում եւ հարգում ենք միմյանց, ապա պետք Է միմյանց հասկանալու միջոց գտնենք: Կարծում եմ, որ դա ավելի դյուրին Է անել մեկ ընտանիքի, քան պետությունների շրջանակներում: Բայց նույնիսկ միջպետական հարաբերությունների շրջանակներում, վստահ եմ, մենք փոխըմբռնում կգտնենք Ուկրաինայի հետ»,-ասել Է Պուտինը ապրիլի 17-ին ռուսաստանցիների հետ ուղիղ գծի շրջանակներում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Հուսով եմ, որ ՈՒկրաինայում եւս կգան այն բանի ըմբռնմանը, որ Ռուսաստանը այլ կերպ չԷր կարող գործել Ղրիմում»,-հավելել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահը կարծիք Է հայտնել, որ որոշակի ուժեր ցանկանում են Ռուսաստանը «մանրատել» Հարավսլավիայի օրինակով: «Գժտեցնել Ռուսաստանը եւ Ուկրաինան, բաժանել, մաս-մաս անել ըստ Էության միասնական ժողովրդին՝ միջազգային քաղաքականության առարկան Է հարյուրամյակների ընթացքում»,- հավելել Է Պուտինը: Վերադառնալով այսօրվա իրադրությանը՝ նախագահը նշել Է, որ «թե՛ մեկ եւ թե՛ մյուս ժողովրդի բաժանման, մասնատման քաղաքականությունը, դժբախտաբար, շարունակվում Է»: Դա ձեռնտու Է այն ուժերին, որոնք «ահ են զգում մեր հզորությունից, ինչպես ասել Է մեր թագավորներից մեկը, մեր վիթխարիությունից»,- ասել Է նախագահը:

Նա նշել Է, որ Ղրիմի վերաբերյալ Ռուսաստանի որոշումը մասամբ կապված Է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնելու հետ: «Երբ ռազմական ենթակառուցվածքը մոտենում Է մեր սահմաններին, մենք պետք Է ձեռնարկենք պատասխան քայլեր»,- ասել Է նա: «Եվ Ղրիմի վերաբերյալ որոշումը մասամբ կապված Է դրա հետ»,- հայտնել Է նախագահը: 

Նա ասել Է, որ արդի աշխարհում մարտական գործողությունների տեսակետից սահմաններին մոտիկությունն այնպիսի նշանակություն չունի, ինչպես նախկինում՝ նկատի առնելով արդի սպառազինությունները: «Բայց եթե այնտեղ (Ղրիմ) մտնեն ՆԱՏՕ-ի զորքերը, նրանք այնտեղ կտեղակայեն հարվածային միջոցներ, եւ այդ ժամանակ Ռուսաստանը դուրս մղված կլինի Մերձսեւծովյան տարածաշրջանից»,- պարզաբանել Է նա: 

Ըստ որում, պատասխանելով ՆԱՏՕ-ի ագրեսիվ քաղաքականության վերաբերյալ լրագրող Դմիտրի Կիսելյովի հարցին՝ Պուտինը կոչ Է արել ռեալ նայել իրերին: «Դուք շատ պատկերավոր նկարագրեցիք իրողությունները. որոշակի վախ  ներշնչեցիք մեզ»,- ասել Է Պուտինը: «Մենք ինքներս բոլորին կխեղդենք, ինչի՞ց եք այդպես վախենում»,- ասել Է նա: «Մենք չենք վախենում, ոչ ոք չպետք Է վախենա»,- հայտարարել Է Պուտինը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am