Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Լիտվայի խորհրդարանն օրենք Է ընդունել եվրոյին անցնելու մասին

Լիտվայի խորհրդարանն օրենք Է ընդունել եվրոյին անցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի խորհրդարանն ապրիլի 17-ին ընդունել Է օրենք եվրո մտցնելու մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Փաստաթղթում նախապես որոշված են ազգային դրամական միավորը (լիտը) համաեվրոպականով փոխարինելու մեխանիզմները, որին պլանավորվում է անցնել 2015 թվականին: 

«Լիտվային ֆինանսական եվրոգոտու մեջ ընդունելու որոշումը Եվրահանձնաժողովը կկայացնի հունիսի սկզբին: Մեր տնտեսական ցուցանիշները գործնականում երաշխավորում են դրական վճիռը»,- նշել Է Լիտվայի ֆինանսների նախարար Ռիմանտաս Շաջյուսը:

Եվրոյով կանխիկ լիտերի փոխանակումը Լիտվայի բանկը (երկրի Կենտրոնական բանկը) կիրականացնի անվճար՝ առանց գումարի եւ ժամանակի սահմանափակման: Մինչեւ 2015 թվականի հունվարի 15-ը պլանավորվում Է լիտի եւ եվրոյի զուգահեռ շրջանառություն, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am