Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ռուսաստանը չի վախենում եւ չպետք Է վախենա ՆԱՏՕ-ի ընդլայնումից, մենք ինքներս բոլորին կխեղդենք. Պուտին

Ռուսաստանը չի վախենում եւ չպետք Է վախենա ՆԱՏՕ-ի ընդլայնումից, մենք ինքներս բոլորին կխեղդենք. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրիմի վերաբերյալ Ռուսաստանի որոշումը մասամբ կապված Է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնելու հետ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ գծի ժամանակ:

«Երբ ռազմական ենթակառուցվածքը մոտենում Է մեր սահմաններին, մենք պետք Է ձեռնարկենք պատասխան քայլեր»,- ասել Է նա: «Եվ Ղրիմի վերաբերյալ որոշումը մասամբ կապված Է դրա հետ»,- հայտնել Է նախագահը: 

Նա նշել Է, որ արդի աշխարհում մարտական գործողությունների տեսակետից սահմաններին մոտիկությունն այնպիսի նշանակություն չունի, ինչպես նախկինում՝ նկատի առնելով արդի սպառազինությունները: «Բայց եթե այնտեղ (Ղրիմ) մտնեն ՆԱՏՕ-ի զորքերը, նրանք այնտեղ կտեղակայեն հարվածային միջոցներ, եւ այդ ժամանակ Ռուսաստանը դուրս մղված կլինի Մերձսեւծովյան տարածաշրջանից»,- պարզաբանել Է նա:  

Ըստ որում, պատասխանելով ՆԱՏՕ-ի ագրեսիվ քաղաքականության վերաբերյալ լրագրող Դմիտրի Կիսելյովի հարցին՝ Պուտինը կոչ Է արել ռեալ նայել իրերին: «Դուք շատ պատկերավոր նկարագրեցիք իրողությունները. որոշակի վախ  ներշնչեցիք մեզ»,- ասել Է Պուտինը: «Մենք ինքներս բոլորին կխեղդենք, ինչի՞ց եք այդպես վախենում»,- ասել Է նա: «Մենք չենք վախենում, ոչ ոք չպետք Է վախենա»,- հայտարարել Է Պուտինը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am