Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Պուտինը վստահ Է, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան փոխըմբռնման կհասնեն միջպետական հարաբերություններում

Պուտինը վստահ Է, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան փոխըմբռնման կհասնեն միջպետական հարաբերություններում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ Է, որ Ռուսաստանին եւ Ուկրաինային կհաջողվի փոխըմբռնման հասնել միջպետական հարաբերություններում:

«Մենք բոլորս որոշակի հույզերի ճնշման տակ ենք, բայց եթե սիրում եւ հարգում ենք միմյանց, ապա պետք Է միմյանց հասկանալու միջոց գտնենք: Կարծում եմ, որ դա ավելի դյուրին Է անել մեկ ընտանիքի, քան պետությունների շրջանակներում: Բայց նույնիսկ միջպետական հարաբերությունների շրջանակներում, վստահ եմ, մենք փոխըմբռնում կգտնենք Ուկրաինայի հետ»,-ասել Է Պուտինը ապրիլի 17-ին ռուսաստանցիների հետ ուղիղ գծի շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հուսով եմ, որ ՈՒկրաինայում եւս կգան այն բանի ըմբռնմանը, որ Ռուսաստանը այլ կերպ չԷր կարող գործել Ղրիմում»,-հավելել Է Պուտինը:

Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ ՈՒկրաինայի իշխանությունները երկիրը կառավարելու համազգային մանդատ չունեն, նրանք լեգիտիմ չեն, բայց Ռուսաստանը չի հրաժարվում երկխոսությունից:

Ըստ Պուտինի, նախագահական ընտրությունները նույնպես անօրինական կլինեն, քանի որ երկիրն ունի գործող նախագահ: Այդուամենայնիվ, Ռուսաստանը պատրաստ Է աշխատել ՈՒկրաինայում ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների, այդ թվում՝ Պորոշենկոյի եւ Տիմոշենկոյի հետ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am