Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Ռուսները մեզ հետ ռազմական առճակատում չեն ցանկանում, մեզ պատերազմ հարկավոր չէ». Օբամա

«Ռուսները մեզ հետ ռազմական առճակատում չեն ցանկանում, մեզ պատերազմ հարկավոր չէ». Օբամա

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հերթական անգամ հետեւանքներով է սպառնացել Ռուսաստանին Ուկրաինայում իրադրության հետագա ապակայունացման դեպքում, ինչի համար, ինչպես կարծում են Վաշինգտոնում, Մոսկվան պատասխանատվություն է կրում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ամեն անգամ, երբ Ռուսաստանը ձեռնարկի Ուկրաինայի իրադրության ապակայունացմանը եւ նրա ինքնիշխանության խախտմանն ուղղված քայլեր, դա հետեւանքներ կունենա Ռուսաստանի համար»,- հայտարարել է նա ապրիլի 17-ին CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Չնայած ստեղծված լարվածությանը, Օբաման համոզված է, որ Ռուսաստանը Ուկրաինայի իրադարձությունների պատճառով ռազմական առճակատման չի ձգտում ԱՄՆ-ի հետ: «Նրանք շահագրգռված չեն մեզ հեռ ռազմական առճակատմամբ: Մեզ պատերազմ հարկավոր չէ»,- ընդգծել է Օբաման:

ԱՄՆ-ի նախագահի կարծիքով՝ Կիեւի նկատմամբ Կրեմլի գործողությունները «վնասում են ոչ միայն Ուկրաինային»: «Երկարաժամկետ հեռանկարում դրանք վնասակար են նաեւ Ռուսաստանի համար»,- նշել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քառնին, Միացյալ Նահանգներն արդեն նոր պատժամիջոցներ է պաստրաստել Ռուսաստանի դեմ, բայց դրանց կիրառման վերաբերյալ որոշում կընդունի՝ կախված Ուկրաինայի շուրջ իրադրության հետագա զարգացումից, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:-


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am