Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Արտ-ֆեստ» փառատոնը խոստանում է նոր ռիթմեր, երանգներ ու հույզեր բերել մեր կյանք

«Արտ-ֆեստ» փառատոնը խոստանում է նոր ռիթմեր, երանգներ ու հույզեր  բերել մեր 
կյանք

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:     «Մեկ տանիքի ներքո» խորագրով մայիսին իր ընթացքը կսկսի «Արտ-ֆեստ» երիտասարդական հանրապետական երկրորդ բաց փառատոնը:  Փառատոնի մասնագիտական հանձնախմբի կազմում է  ռեժիսոր, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի  թատրոնի ֆակուլտետի դեկան,պրոֆեսոր Աննա Հեքեքյանը:

 «Արտ-ֆեստ» փառատոնը նոր ռիթմեր, երանգներ ու հույզեր է բերում մեր կյանքին:  Հնարավորություն է ընձեռում ցուցադրվելու, բեմահարթակ ու կինոէկրան տրամադրում: Այս տարվա մասնակիցները և ակնդիրները երիտասարդական պրպտումների,  անսպասելի լուծումների, խոր հարցադրումների և բուռն վերլուծությունների ակնկալիք ունեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Հեքեքյանը:

Նրա խոսքով, երիտասարդ ստեղծագործողների անկեղծությունը, հոգևոր ուժն ու արարելու կամքը մեր երկրի ապագայի գրավականն են: 

«Երիտասարդները կցանկանա՞ն, կկարողանա՞ն ստեղծագործաբար, գործին անսահման նվիրումով ներդնել  իրենց տաղանդը՝  կախված  է  նաև միջավայրի դրական էներգետիկայից: Լինենք բարեհոգի,  հանդուրժող,  քննախույզ և անաչառ»,- ընդգծեց թատրոնի ֆակուլտետի դեկանը` երիտասարդական ստեղծագործությանը  վերելքներ  և  թռիչքներ մաղթելով:

  «Արտ-ֆեստ»-ն իր կենսագրությունն սկսել է 2013 թվականին: Փառատոնը կազմակերպում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը` ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնը ներկայացուցչական-մրցութային բնույթի է, որին մասնակցում են մշակութային միավորումներ, ստեղծագործական խմբեր եւ անհատներ: Այն նպատակ ունի աշխուժացնել մայրաքաղաքի, մարզերի երիտասարդական ստեղծագործական մթնոլորտը, բացահայտել նոր անուններ, ընդլայնել ստեղծագործ երիտասարդների մասնագիտական համագործակության շրջանակը:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am