Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյուղնախարարությունն արձագանքել է ձկնարտադրողների լիցենզավորման պարտադրանքի մասին պնդումներին

Գյուղնախարարությունն արձագանքել է ձկնարտադրողների լիցենզավորման 
պարտադրանքի մասին պնդումներին

ԵՐԵՎԱՆ 16 ԱՊՐԻԼԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը երեւակայության արդյունք է համարում «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միավորում» ՀԿ-ի նախագահ Արթուր Աթոյանի` ոլորտում լիցենզավորման պարտադրանքի եւ պետտուրքի չափի մասին պնդումները: Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինն արձագանքել է Աթոյանի` օրերս արած հայտարարությանը՝ հանրապետությունում գործող ձկնաբուծարանները լիցենզավորելու պարտադրանքի և լիցենզիա ստանալու համար ձկնաբուծարանների կողմից 15 մլն դրամ պետական տուրքի վճար սահմանելու մասին: ՀՀ ԳՆ-ն մասնավորապես հայտնում է.

«Արթուր Աթոյանի հայտարարության մեջ նշված վերոհիշյալ «փաստերը», մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը: Լիցենզավորման պարտադրանքի և լիցենզիա ստանալու համար 15 մլն դրամ պետական տուրք վճարելու մասին հիշատակումները ընդամենը պարոն Աթոյանի երևակայության արդյունքն են: Արարատյան հարթավայրի ընդերքի ջրերի վտանգված պաշարներն այսօր հրամայական են դարձնում նշված ջրերի նպատակային և արդյունավետ օգտագործման նկատմամբ գործուն վերահսկողության սահմանումը»,- ասված է ԳՆ հաղորդագրության մեջ:Նախարարության ներկայացմամբ՝ քանի որ Արարատյան դաշտի արտեզյան ջրերի գերակշիռ մասն օգտագործվում է ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում գործող ձկնաբուծարանների կողմից, բնականաբար, քննարկումներ են իրականացվում նաև ձկնաբուծարաններում խնայողության մի քանի տարբերակներ ներդնելու ուղղությամբ: «Դրանցից մեկը ձկնաբուծարանների լիցենզավորումն է, որի շրջանակներում էլ նախատեսվում է ձկնաբուծարաններում կիրառել ջրի խնայողության փակ և կիսափակ շրջապտույտով համակարգեր: Ի դեպ, այս տարբերակի վերաբերյալ դեռևս որևէ պաշտոնական մոտեցում չի ցուցաբերվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am