Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Դերասան Մայքլ Դուգլասը ՄԱԿ-ում ներկայացրել Է «Զինաթափանն օգնելու 10 միջոց» գիրքը

Դերասան Մայքլ Դուգլասը ՄԱԿ-ում ներկայացրել Է «Զինաթափանն օգնելու 10 միջոց» գիրքը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասան Մայքլ Դուգլասը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ներկայացրել է «Զինաթափմանն օգնելու 10 միջոց» գիրքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գիրքը, որը նախատեսված է երիտասարդական լսարանի համար, արդեն վաճառքի Է հանվել:

Շնորհանդեսի ընթացքում Դուգլասը, որը Միավորված ազգերի խաղաղության դեսպան Է, դահլիճում հավաքված երիտասարդությանը կոչ Է արել չլինել անտարբեր եւ ամենաակտիվ մասնակցությունն ունենալ զինաթափման աջակցելու գլոբալ շարժմանը: 

ՄԱԿ-ի՝ զինաթափման հարցերով զբաղվող բաձրաստիճան ներկայացուցիչ Անջելա Քեյնը նշել Է, որ սպառազինության համաշխարհային ծախսերն օրական կազմում են 4,4 միլիարդ դոլար, «մինչդեռ մարդկությունը շարունակում Է տառապել աղքատությունից, սովից, հիվանդություններից»:  

«Զինաթափմանն օգնելու 10 միջոց» գիրքը կազմել են ամերիկացի հեռուստալրագրողուհի Քեթլին Սալիվանը եւ Նյու Յորքի համալսարանի դասախոս Փիտեր Լուկասը: Ըստ հեղինակների մտահղացման՝ գիրքը կօգնի հասարակայնության ուշադրությունը հրավիրելու զենքի տարածման հիմնախնդրին: Գիրքը նաեւ  տեղեկատվություն Է բովանդակում առավել արյունալի հակամարտությունների մասին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am