Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի կապի գործարկուները եւ սմարթֆոններ արտադրողները համաձայնության են հասել գողացված սարքերն արգելափակելու շուրջ

ԱՄՆ-ի կապի գործարկուները եւ սմարթֆոններ արտադրողները համաձայնության են հասել գողացված սարքերն արգելափակելու շուրջ

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում բջջային կապի գործարկուները եւ սմարթֆոնների առաջատար արտադրողները համաձայնության են հասել գողացված ապարատների աշխատանքը հեռակառավարմամբ արգելափակելու շուրջ՝ նպատակ ունենալով օգտատերերի անձնական տվյալների պաշտպանությունը եւ շարժական սարքերի գողության կանխումը: Այս մասին, ինպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Միացյալ Նահանգների բջջային հաղորդակցումների ինդուստրիայի ասոցիացիան (CTIA), որը միավորում Է խոշորագույն հեռահաղորդակցական ընկերությունները եւ շարժական սարքերի արտադրողներին:       

Ինչպես նշել է CTIA-ն, սկսած 2015 թվականի հուլիսից ԱՄՆ-ում վաճառքի համար նախատեսված բոլոր սմարթֆոնները կթողարկվեն նախորոշված հատուկ ծրագրային ապահովմամբ կամ կունենան այն ներբեռնելու հնարավորություն: Սարքի գողության կամ կորստի դեպքում օգտատերը կարող Է դիմել կապի գործարկուին, որը հեռավորության վրա հեռախոսից կհանի ամբողջ անձնական տեղեկատվությունը եւ կարգելափակի դրա աշխատանքը:  

Հեռախոսների գողության դեմ պայքարի ծրագրին մասնակցում են Միացյալ Նահանգների կապի առաջատար մատակարարները, որոնց ընդհանուր առմամբ բաժին Է ընկնում ԱՄՆ-ի բջջային շուկայի 90 տոկոսը: Դրանք են՝ Verizon խոշորագույն ընկերությունը, շուկայի երկրորդ խաղորդը՝ AT&T-ն, ինչպես նաեւ Sprint-ը եւ T-Mobile-ը: Այն արտադրողների թվում, որոնք համաձայնվել են մասնակցել նախաձեռնությանը, նշված են Apple-ը, Samsung-ը, Google-ը եւ HTC-ն:   

ԱՄՆ-ի իշխանությունները նշում են, որ շարժական սարքերի գողությունների թվի աճը նույնիսկ ավելի մեծ Է, քան կանխիկ փողի գողության դեպքերինը: 2012 թվականին ձեռքի հեռախոսների հափշտակման գործում մասնագիտացած գողերի զոհ Է դարձել 1,6 միլիոն ամերիկացի: Ըստ վիճակագրության Նյու Յորքում եւ ԱՄՆ-ի մյուս խոշոր քաղաքներում սմարթֆոնների գողությանը բաժին Է ընկնում բոլոր կողոպուտների ավելի քան 40 տոկոսը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am