Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վենեսուելայում իշխանություններն ու ընդդիմությունը Ճշմարտության ազգային հանձնաժողով են ստեղծել

Վենեսուելայում իշխանություններն ու ընդդիմությունը  Ճշմարտության ազգային հանձնաժողով են ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայում ավարտվել է իշխանությունների եւ քաղաքական ընդդիմության երկխոսության երկրորդ փուլը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել Ճշմարտության ազգային հանձնաժողով ստեղծելու շուրջ, որը հետաքննելու է վերջին երկու ամսվա իրադարձությունները, երբ Վենեսուելայում տեղի էին ունենում անկարգություններով ուղեկցվող ուսանողական ցույցեր եւ բողոքի ակցիաներ, որոնց հետեւանքով զոհվել է ավելի քան քառասուն եւ տուժել 600-ից ավելի մարդ:

Հանդիպման ավարտից հետո ընդդիմադիր Դեմոկրատական միասնության դաշինքի գլխավոր քարտուղար Ռամոն Գիլիերմո Ավելեդոն հայտարարել է, որ երկխոսության մասնակիցները «մերժում են բռնության ցանկացած դրսեւորում եւ հավաստում են բացարձակ հարգանքը Սամանադրության նկատմամբ, որի շրջանակներում պետք է լուծվեն վենեսուելացիների միջեւ ծագող խնդիրները»:

Հանդիպմանը կառավարությունը ներկայացնում էր հանրապետության փոխնախագահ Խորխե Արեասան:

Ընդդիմության հետ երկրի ղեկավարության երկխոսությունը, որն սկսվել է անցած շաբաթ, հնարավոր է դարձել Հարավամերիկյան ազգերի միության արտաքին գործերի նախարարների հանձնաժողովի միջնորդության շնորհիվ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am