Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում արագորեն իրացվել է Բելառուսից բերված տրակտորների առյուծի բաժինը

Հայաստանում արագորեն իրացվել է Բելառուսից բերված տրակտորների առյուծի 
բաժինը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արդեն վաճառվել է պետության կողմից Բելառուսից այս տարի ներկրված 100 տրակտորներից 62-ը: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի տեղական տնտեսական զարգացման ծրագրերի համակարգող Արտակ Դադոյանը: «Բելառուսական 14 տրակտոր լիզինգով է տրամադրել, 48-ն էլ վաճառվել է կանխիկ գումարով»,- նշեց Դադոյանը՝ հավելելով, որ վաճառված տրակտորներից 40-ը ձեռք է բերել Արցախի Հանրապետությունը: Ծրագրերի համակարգողը տեղեկացրեց, որ այժմ քննարկվում է Բելառուսից Հայաստան տրակտորների նոր խմբաքանակ ներմուծելու հարցը: «Հնարավոր է 60-80 հատ էլ ներմուծենք»,- նշեց Դադոյանը:

Հայաստանի և Բելառուսի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունից հետո 2013 թ. մայիսի 31-ին Բելառուս կատարած այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ բելառուսական կողմը զգալի զեղչով Հայաստանին է տրամադրելու 300 տրակտոր: 2013թ. հուլիսին  Հայաստան է ներմուծվել «Բելառուս» մակնիշի 120 տրակտոր, որն ամբողջությամբ իրացվել է, և 135 միավոր կից սարքավորումներ:

2014 թվականին Բելառուսից Հայաստան է ներմուծվել 100 տրակտոր, նախատեսվում է բերել ևս 100-ը: Այս տարվա արտադրության МТЗ-82.1 մակնիշի ժամանակակից տրակտորներն առանց միջնորդի գնվել են գործարանից և մեխանիզատորներին ու ֆերմերներին են առաջարկվում ինքնարժեքով, որը Հայաստանի շուկայական գնից ցածր է մոտ 30 տոկոսով: Տրակտորի գինը 7 միլիոն դրամ է: Տրակտորներն առաջարկվում են կանխիկ գումարով և լիզինգով: Լիզինգային պայմաններն են՝ 20 տոկոս կանխավճար, տարեկան 9 տոկոս` ներառյալ ռիսկի ապահովագրումը, դրույքաչափով, 6 տարի մարման ժամկետով` տրակտորների համար, և 3 տարի` հարակից սարքավորումների համար: Լիզինգն իրականացնում է «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը (ՈՒՎԿ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am