Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՌՀՄ-ի եւ ՀՀ սփյուռքի նախարարության միջեւ կնքված հուշագիրը կամրապնդի սփյուռք- հայրենիք կապը

ՌՀՄ-ի եւ ՀՀ սփյուռքի նախարարության միջեւ կնքված հուշագիրը կամրապնդի սփյուռք-
հայրենիք կապը

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի նախարարության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության միջեւ ապրիլի 14-ին կնքված հուշագրի նպատակն է ավելի սերտացնել համագործակցությունն ու ավելի արդյունավետ դարձնել համատեղ աշխատանքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Սփյուռքի նախարարությունում հուշագրի ստորագրումից հետո ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը շեշտեց, որ կառույցի հետ աշխատանքն արդյունավետ է, իսկ նոր հուշագիրը հնարավորություն կտա համագործակցության նոր հնարավորություններ ստեղծել: 

Հակոբյանը հուշագրում առկա համագործակցության կետերից առավել կարեւորում է երկուսը` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ միջոցառումների ցանկի մշակումը եւ հայապահպանությունը: «Հայապահպանության առումով շատ ենք կարեւորում մայրենի լեզվի պահպանությունն ու սփյուռքի գաղթօջախներում դպրոցների հիմնումը»,- նշել է նա:

Այս առումով նախարարի պաշտոնակատարը կարեւորել է կիրակնօրյա դպրոցների դերը, որոնք օգնում են հայ մանուկներին օտար հողում չմոռանալ մայրենիի եւ հայեցի դաստիարակության մասին:

Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն էլ որպես անգնահատելի է բնութագրել Հրանուշ Հակոբյանի դերակատարությունը, հավելելով, որ տարեկան լինում է ավելի քան 30 երկրում եւ յուրաքանչյուր երկրում հայերը խոստովանել են, որ սիրով են սպասում Հակոբյանի այցելությանը:

Անդրադառնալով ծրագրերին, Արա Աբրահամյանը նշել է, որ մեծ ուրախությամբ եւ ոգեւորությամբ է համագործակցում Սփյուռքի նախարարության հետ` համարելով դա իր պարտքը:

Ռուսաստանի հայերի միությունը Ռուսաստանի Դաշնության հայերին միավորող համառուսաստանյան հասարակական կազմակերպություն է։ ՌՀՄ-ի հիմնադիր ժողովը տեղի է ունեցել Մոսկվայում, 2000թ. հունիսի 16-ին։ ՌՀՄ-ի հիմնադրումից ի վեր կազմակերպության նախագհն է Արա Աբրահամյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am