Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նախագահը ստորագրել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը

Նախագահը ստորագրել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետ նշանակելու 
մասին հրամանագիրը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին հրամանագիր: Ինչպես Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,  ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է . «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ որոշում եմ. Հովիկ Աբրահամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետ»:

 Այսօր ավելի վաղ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստերում հաստատվել է Հովիկ Աբրահամյանի  թեկնածությունը վարչապետի պաշտոնում: ՀՀԿ ԳՄ և Խորհրդի նիստերի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների արդյունքում վարչապետի պաշտոնում առաջադրել Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը, ինչը հաստատվել է նիստերի ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am