Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ֆրանսիայի դեսպանը «Քարֆուր»-ի մուտքը Հայաստան ամիսների հարց է համարում

Ֆրանսիայի դեսպանը «Քարֆուր»-ի մուտքը Հայաստան ամիսների հարց է համարում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական «Քարֆուր» ապրանքանիշի մուտքը Հայաստան ամիսների հարց է: Ձեռնարկությունն աշխատում է Հայաստանում հաստատվելու ուղղությամբ: Այդ մասին ապրիլի 11-ին «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: «Քարֆուրը պիտի գա Հայաստան, պիտի հաստատվի Հայաստանում, պիտի ծավալի իր գործունեությունը: Հիմա արդեն տարվում են աշխատանքներ՝ մոտ ապագայում իր առաջին ձեռնարկությունը բացելու ուղղությամբ»,- նշեց Ռենոն: Ճշտող հարցին՝ «Քարֆուր»-ի գալուստը կլինի սեպտեմբերին՝ դեսպանը նշեց, որ ստույգ չգիտի, սակայն այդ ամիսը շրջանառվում է: «Պատեհ առիթը ներկայանալուն պես «Քարֆուր»-ն ինքն իր գալստյան մասին պաշտոնապես կհայտարարի»,- ասաց Ռենոն:

 «Քարֆուր»-ն աշխարհում մեծությամբ երկրորդ մանրածախ ցանցն է՝ Wal-Mart-ից հետո: Carrefour group-ի բաժնետոմսերի խոշորագույն փաթեթը պատկանում է հայտնի ֆրանսիացի գործարար Բերնար Առնոյին։ Ընկերությունն աշխարհի 32 երկրում ունի մոտ 15 հազար հիպերմարկետ, սուպերմարկետ եւ փոքր խանութ: 2012թ. Carrefour-ն այս տարածաշրջանում բացել է իր առաջին հիպերմարկետը Թբիլիսիում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am