ԼՂՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավարին
17:51, 9 Ապրիլ 2014
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ապրիլի 9-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավար Թոմաս Հալյեին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, շնորհավորելով վերջինիս պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ բանակի հրամանատարը հույս է հայտնել, որ այսուհետ ևս համագործակցությունը պաշտպանության բանակի հետ կլինի արդյունավետ և կկառուցվի փոխըմբռնման մթնոլորտում: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև հետագա համատեղ անելիքների և համագործակցության հեռանկարների շուրջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում