Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ԱՄՆ կոնգրեսականները կառավարությունից պահանջել են հետաքննել Թուրքիայի դերը Քեսաբի վրա հարձակումներում

ԱՄՆ կոնգրեսականները կառավարությունից պահանջել են հետաքննել Թուրքիայի դերը  
Քեսաբի վրա հարձակումներում

ՎԱՇԻՆԳԹՈՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ֆրենկ Փալոնեն, Ջուդի Չուն, Ջիմ Կոստան, Աննա Էշուն և Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը դատապարտել են Սիրիայի պատմական Քեսաբ քաղաքի բնակչության բռնի տեղահանությունները և Թուրքիայի ցուցաբերած աջակցությունը «Ալ Քաիդային» հարող ահաբեկչական խմբավորումներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Դատի ԱՄՆ  հանձնախմբից, կոնգրեսականները հայտարարությունն արել են ապրիլի 8-ին Կոնգրեսում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արվել ավելացնել տեղահանվածներին ցուցաբերվող օգնությունը  և հետաքննություն սկսել՝ պարզելու Թուրքիայի դերը «Ալ Քաիդա»-ի ահաբեկչական գործողություններում։ Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը շնորհակալություն է հայտնել օրենսդիրներին` շեշտելով. «Հարձակումները տեղի են ունեցել Թուրքիայից` թուրքական բանակի ակնհայտ աջակցությամբ: Մենք պետք է զրոյական հանդուրժողականություն ցուցաբերենք ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր դաշնակցի հանդեպ, որը կաշխատի «Ալ Քաիդային» հարող խմբերի հետ կրոնական փոքրամասնությունների վրա հարձակվելու համար: Այդ պատճառով է, որ մենք օժանդակում են Ներկայացուցիչների պալատի և Սենատի հետախուզությունների հանձնաժողովներին ուղղված կոչերին` հետաքննելու Թուրքիայի ունեցած դեարակատարությունը Քեսաբի վրա կատարաված հարձակումներում: Մենք արժանի ենք տեղեցակված լինել, երբ մեր դաշնակիցները, հավանաբար, նաև զորքերը, օգտագործվում են Մերձավոր Արևելքի քրիստոնյաների դեմ»:

Կոնգրեսական Շիֆը հայտնել է, որ այդ հարցով զրուցել է անմիջապես նախագահի հետ, հարցեր ուղղել ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերին և Հատկացումների հանձնաժողովին կոչ արել օգնել Սիրիայի քրիստոնյաներին:

«Ավելին, կեսօրին ես խնդրելու եմ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Ռաջիվ Շահին ներկայացնել Սիրիայում գտնվող քրիստոնյաներին օգնություն հասցնելու մեր ջանքերի մասին»,- նշել է Շիֆը:

Կոնգրեսական Շերմանը շիտակ էր իր պահանջում` հետաքննել Թուրքիայի դերակատարությունը Քեսաբի վրա կատարված հարձակումներում: 

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում բնակիչներ գրեթե չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունն ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքին մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապ օգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով: Թուրքիայի աջակցությամբ սիրիական զինյալների կողմից Քեսաբի գրավումը դատապարտել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, ԱՄՆ պետքարտուղարությունը, աշխարհի տարբեր երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերը: Հայտնի մարդիկ իրենց կոչն են ուղղել միջազգային հանրությանը` ուշադրություն հրավիրելով սարսափելի դեպքերի վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am