Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀԿ կանանց խորհրդի անդամներին

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀԿ կանանց խորհրդի անդամներին

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 7-ին ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդի անդամներին` ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,  հանդիպման սկզբում Նախագահ Սահակյանը շնորհավորել է կանանց մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ` մաղթելով հաջողություն եւ ամենայն բարիք: Քննարկվել են Հայաստանի ու Արցախի խորհրդարանների միջեւ կապերի հետեւողական խորացմանը եւ ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am