Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի առթիվ

Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առթի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ուղերձում ասված է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում տիկնանց և օրիորդաց` Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առիթով:

Սուրբ Աստվածածինը, ով «օրհնյալն է կանանց մեջ», առ Աստված հավատքի, մայրական հոգատարության, սիրո և նվիրումի ներշնչման աղբյուր և օրինակ է բոլոր կանանց համար: Հոգենորոգ այս օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն` աղոթքով և մաղթանքով, որ մայրերը ուրախ սրտով ու երջանիկ հոգով սնեն իրենց մանուկներին և մեծացնեն նրանց խաղաղության ու բարօրության մեջ:

Աղոթքով առ Աստված հայցում ենք, որ Տերը Սուրբ Տիրամոր գթառատ բարեխոսությամբ մեր մայրերին, քույրերին ու դուստրերին պարգևի քաջառողջ արևշատություն, երկնային ամենայն բարիք և շնորհներ` ջերմ հավատքով ապրելու իրենց կյանքը, հավատավոր գործերի օրհնությամբ լցնելու իրենց ընտանեկան հարկերը, պայծառություն բերելու մեր երկրին, ազգային և եկեղեցական մեր կյանքին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am