Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունն անդրադարձել է Քեսաբի վերաբերյալ հայության կոչերին

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունն անդրադարձել է Քեսաբի վերաբերյալ հայության 
կոչերին

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի` Քեսաբի վրա հարձակման վերաբերյալ քննադատությանը, համաձայն որի` նախարարը հաստատել է, որ զինված խմբավորումները Թուրքիայի սահմանը հատել են Էրդողանի կառավարության հստակ աջակցությամբ: Աղբյուրի տեղեկացմամբ` նախարարի խոսքով` Հայաստանը հնարավոր ամեն ինչ կանի իր հայրենակիցների շահերը Սիրիայում պաշտպանելու համար: Նա նաև նշել է, որ տեղի ունեցածի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն ուղերձ է հղել միջազգային տարբեր կազմակերպություններին, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ գործակալությունը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան առջև բողոքի ակցիա է կազմակերպվել: Մասնակիցները քննադատել են Քեսաբում տեղի ունեցածը՝ ԱՄՆ-ից պահանջելով քննադատել Էրդողանի կառավարությունը, որն աջակցել է զինյալներին:

Իրենց հերթին, Լիբանանի հայկական կուսակցությունները քննադատել են ահաբեկիչների հանցագործություններին ինչպես Քեսաբում, այնպես էլ Սիրիայի այլ շրջաններում օժանդակության մեջ Էրդողանի դերը: Նրանք կոչ են արել միջազգային հանրությանը սաստել Թուրքիային` ահաբեկիչներին սատարելու հարցում:

Աղբյուրը նաև անդրադարձել է ռումինահայերի քննադատությանը Քեսաբում կատարվածի առնչությամբ: Ռումինահայերը կոչ են արել ՄԱԿ-ին, Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին, Եվրամիությանը, Ռումինիայի կառավարությանը դատապարտել բռնությունները, որոնք իրականացվում են ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների կողմից սիրիական ազգի, ինչպես նաև հայերի նկատմամբ՝ պահանջելով քայլեր ձեռնարկել և ապահովել Քեսաբի բնակիչների վերադարձն իրենց տները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am