Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հայ դատի Ավստրիայի հանձնախումբը քեսաբցիներին օգնության կոչով նամակ է հղել ԵԱՀԿ-ին

Հայ դատի Ավստրիայի հանձնախումբը քեսաբցիներին օգնության կոչով նամակ է հղել 
ԵԱՀԿ-ին

ՎԻԵՆՆԱ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Դատի Ավստրիայի հանձնախումբը նամակով դիմել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար, դեսպան Լամբերտո Զանիերին, նախագահ Դիդիե Բուրխալթերին և ԵԱՀԿ մշտական խորհրդի նախագահ Թոմաս Գրեմիներին` նրանց ուշադրությունը հրավիրելով Քեսաբի վրա կատարված հարձակումների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՅԴ Բյուրոյի կենտրոնական խորհրդի կայքը, Հայ դատի անդամները ԵԱՀԿ պաշտոնյաներին խնդրել են օգնություն ցուցաբերել տեղահանված քեսաբցիներին:

Նամակում նշվում  է, որ հայությունը հատկապես մտահոգված է, որ ծայրահեղականները հարձակումներն իրականացրել են Թուրքիայի աջակցությամբ: «Թուրքիան օժանդակել է Քեսաբ հայկական գյուղաքաղաքի ավերիչ գործողություններին և երրորդ անգամ ստիպել Քեսաբի բնակչությանը լքել իերնց նախնիների տները և հողերը: ԵԱՀԿ-ն բարոյական լիազորություն ունի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու և բացեիբաց քննադատելու Թուրքիային Քեսաբի ավերման համար: ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի պատվիրակության ղեկավարը, որպես Մշտական խորհրդի գործող նախագահ, կարող է ԵԱՀԿ մասնակից երկրների  ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա»,- նշվում է ԵԱՀԿ պաշտոնյաներին ուղղված նամակում:

Կոչ է արվում նաև ԵԱՀԿ նախագահ Դիդիե Բուրկհալթերին գործի դնել բոլոր հնարավոր միջոցները` դատապարտելու համար ԵԱՀԿ մասնակից պետության ագրեսիվ գործողությունները, քննարկել Լաթաքիայում ապաստանած քեսաբցի գաղթականներին մարդասիրական օգնություն ուղարկելու հարցը, ինչպես նաև խնդրի լուծմանը ներգրավել ԵԱՀԿ Ազգային փոքրամասնությունների հարցով գերագույն հանձնակատարին:

Հայ դատի հանձնախմբի անդամները պատրաստակամություն են հայտնել խնդրի շուրջ հանդիպել ԵԱՀԿ պաշտոնյաների հետ ցանկացած պահի` քննարկելու համար Սիրիայի հայերի վիճակի և քեսաբցիներին օգնություն ցուցաբերելու հարցերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am