Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Պուտինի վարկանիշը նոր առավելագույն ցուցանիշ Է արձանագրել՝ 82,3 տոկոս. ՀԿՈւՀԿ

Պուտինի վարկանիշը նոր առավելագույն ցուցանիշ Է արձանագրել՝ 82,3 տոկոս. ՀԿՈւՀԿ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությանը հավանության վարկանիշը մարտի վերջին հասել Է նոր առավելագույնի՝ 82,3 տոկոսի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) կողմից անցկացված հարցման տվյալները:

Սոցիոլոգները նշում են, որ նախագահի աշխատանքին հավանության այսչափ բարձր մակարդակը գրանցվել Է, առաջին հերթին, Ռուսաստանի Դաշնության կազմ Ղրիմի մտնելու եւ Ուկրաինայում ստեղծված բարդ իրավիճակի կապակցությամբ (այդ իրադարձություններն անցած շաբաթ գլխավորն են համարել  հարցման մասնակիցների 71 տոկոսը):

ՌԴ-ի նախագահի գործունեությանը հավանության ցուցանիշը շարունակում Է աճել երկրորդ ամիսն անընդմեջ: Վերջին շաբաթվա ընթացքում, ՀԿՈւՀԿ-ի հարցումների համաձայն, Պուտինի վարկանիշը 75,7 տոկոսից հասել Է 82,3 տոկոսի, իսկ տարեսկզբից աճել Է մեկ քառորդով (հունվարի 60,6 տոկոսից մարտին հասել Է 74,4 տոկոսի): Այսպիսով, ինչպես նշում են հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնում, այդ ցուցանիշն զգալիորեն մոտեցել Է վեցամյա վաղեմության մեծությանը, որը 2008 թվականի փետրվարին կազմում Էր 82,9 տոկոս: 

ՀԿՈւՀԿ-ի համառուսաստանյան հարցումն անցկացվել Է 2014 թվականի մարտի 22-23-ին: Հարցմանը մասնակցել են Ռուսաստանի 42 հանրապետությունների, երկրամասերի ու մարզերի 130 բնակավայրերի 1600 բնակիչներ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am